Հայաստանը պատվաստանյութ ձեռք բերելու ուղղությամբ դեռևս ՌԴ-ի հետ չի բանակցում. Նիկողոսյան

Հայաստանը Ռուսաստանի հետ դեռևս չի բանակցում կորոնավիրուսի պատվաստանյութ ձեռք բերելու համար։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նա հայտնել է, որ այս պահին առողջապահության նախարարությունը հետևում է պատվաստանյութի փորձարկումների ընթացքին։
«Եթե որևէ երկրի հետ պատվաստանյութի շուրջ քննարկումներ լինեն, ապա անպայման դրա մասին կհայտնենք»,-ասել է Նիկողոսյանը։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանում գրանցվել է աշխարհում առաջին պատվաստանյութը նոր կորոնավիրուսի դեմ։

 

Քաղաքականություն

Պատահարներ