Իսրայելը և ԱՄԷ-ն պայմանավորվածություն են ձեռք բերել հարաբերությունների կարգավորման հարցում

Իսրայելը և Արաբական Միացյալ Էմիրությունները պայմանավորվածություն են ձեռք բերել հարաբերությունների կարգավորման հարցում: 

 

Դա տեղի է ունեցել Միացյալ Նահանգների միջնորդությամբ: Արաբական Միացյալ Էմիրությունները դարձավ արաբական երրորդ երկիրը, որը նորմալ քաղաքական և տնտեսական հարաբերություններ է հաստատում Իսրայելի հետ: 

«Այսօր մենք հասանք հսկայական հաջողության: Սա պատմական խաղաղության պայմանագիր է մեր մեծ ընկեր Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև», - ասել է նախագահ Դոնալդ Թրամփը: 

 

Գործարքի պայմանների համաձայն, Իսրայելը համաձայնել է դադարեցնել Պաղեստինի տարածքների մի մասը բռնակցելու ծրագրի իրականացումը և չհայտարարել Հորդանան գետի ամբողջ արևմտյան ափին իր ինքնիշխանության մասին:

Քաղաքականություն