Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 34–ամյա վարորդը BMW-ով բախվել է հողաթմբին ու քարերին. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ, 34-ամյա Գևորգ Օ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ դեպի Աշտարակ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբին և մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել երկաթե ցուցանակին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում օգնության են հասել քաղաքացիները, դուրս է բերվել ավտոմեքեանյից և քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Քաղաքականություն