ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Այսպիսի նվեր ախպերն ախպորը չի անում, վերցրել եմ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքից. Կարեն Հովհաննիսյան

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել.

«Առաջին երկու նկարը վերցրել եմ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքից, որտեղ քողարկել են զորավարժությունների անցկացման մակետը։

Այստեղ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական կառույցի ղեկավարությանը ներկայացվում է զորավարժությունների տեղանքը, մարտավարությունը, տակտիկան։

Մնացած նկարները ևս նույն միջոցառման կադրերից են , բայց արդեն ոչ քողարկված։

Այսպիսի կարևոր ռազմական նշանակություն ունեցող մակետը Ադրբեջանի ՊՆ-ն որքան էլ քողարկի, միևնույն է կարող եմ «գտնել» չքողարկվածը.

Բարով վայելեք, ընկերներ ջան, այսպիսի նվեր ախպերն ախպորը չի անում»։

Քաղաքականություն

Պատահարներ