Մինսկում ՕՄՕՆ-ն արգելափակել է երթևեկությունն Անկախության պողոտայում

Բելառուսի ՕՄՕՆ-ն արգելափակել է երթևեկությունը Մինսկի Անկախության պողոտայում` Գորկու այգու հարևանությամբ:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ուժայինների այս քայլով պողոտայում զբոսնող ընդդիմադիրներն ու նրանց աջակիցները բաժանվել են:

Նշվում է, որ մոտակա հրապարակում նույնպես ՕՄՕՆ-ականներ են հավաքվել, ինչպես նաև ոստիկանական դեղին ավտոբուսներ են տեղակայվել:

Հիշեցնենք, որ Մինսկում բողոքի ակցիաներ են սկսվել օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, որի արդյունքներից դժգոհ քաղաքացիները փողոց են դուրս եկել` հայտնելու իրենց բողոքը: Ընտրությունների արդյունքներով հաղթող էր ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Քաղաքականություն