Պուտինը կհանդի՞պի Լուկաշենկոյի հետ. պարզաբանում են Կրեմլից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օրակարգում Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպում նշանակված չէ: «Օրակարգում նման հանդիպում չկա»,- հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից:

 

Օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել, որոնց հաջորդել են բողոքի զանգվածային ակցիաները. դրանք վերածվել են ոստիկանության հետ բախումների:

Քաղաքականություն