ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աղբյուր Սերոբ 7 հասցեում գտնվող շենքի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում իրենց շենքի բակում

Աղբյուր Սերոբ 7 հասցեում գտնվող շենքի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում իրենց շենքի բակում։ Լրագրողների հետ զրույցում բնակիչները նշում են, որ իրենց 5 հարկանի շենքի դիմաց կառուցվում է բարձրահարկ նորակառույց, որի համար շենքի բնակիչներից շինթույլտվություն ոչ ոք չի հարցրել։ 

 

Բնակիչները նշում են, որ այս շենքի կառուցմամբ իրենց շատերի տան լույսը փակվում է. «Էս փոքր փողոցի վրա մի հսկայական շենք են կանգնեցնում, մեր շենքի բնակիչները իրենց մեքենաները այստեղ են կանգնեցնում, որովեհտև այլ տեղ չկա, իրենք էլ իրենց մեքենաներն են այստեղ կանգնեցնելու, մի օրում էս շենքը քանդեցին, գիտեին, որ էսօր լրագրողներ են գալու, արագ-արագ արեցին։ Գիշերվա 10-ին գազի գիծ են փոխում, մթության մեջ, գիշերով գազի գի՞ծ են փոխում, արագ-արագ, որ չերևա այս ամեն ինչը»։

 

Մանրամասները Tert.am-ի տեսանյութում: 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ