ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինսկում ձերբակալել են «Մոլոտովի կոկտեյլներ» պատրաստողներին

Մինսկում ձերբակալել են «Մոլոտովի կոկտեյլներ» պատրաստողներին: Բելառուսի ՆԳՆ տվյալներով՝ ձերբակալվածները պատմել են, որ որոշել են այրվող խառնուրդ պատրաստել բաղադրատոմսով, որը տեսել են Թելեգրամի ալիքներից մեկում, հաղորդում է «Սպուտնիկ Բելառուս»-ը:

18  եւ 19 տարեկան երիտասարդները ձերբակալվել են ՕՄՕՆ-ի աշխատակիցների կողմից Յակուբովսկու փողոցում: Ձերբակալվածների մոտ փաթեթներում լցված են եղել 10 լիտր բենզին եւ բուսայուղ: Նրանք պատմել են, որ ցանկացել են «Մոլոտովի կոկտեյլ» պատրաստել, որպեսզի օգտագործեն չարտոնված ակցիաների ժամանակ:

Երիտասարդներից մեկն աշխատում է շինհրապարակում, մյուսը գործազուրկ է:  

Քաղաքականություն

Պատահարներ