Վանաձորում գործող «Գլորիա» կարի ֆաբրիկայից 18 մլն դրամ են գողացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 13-ին ոստիկանության Բազումի բաժին ստացված ահազանգի փաստով։ Այդ օրը ոստիկանություն է դիմել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող «Գլորիա» ՍՊԸ-ի փոխտնօրեն Աշոտ Վարդանյանը և հայտնել, որ ՍՊԸ-ից գողություն է կատարվել։

 

Արդեն տեղում ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Բագրատիոն Դարբինյանը ոստիկաններին հայտնել է, որ օգոստոսի 12-ի ժամը 18։00-ից մինչև օգոստոսի 13-ի ժամը 09;00-ն ընկած ժամանահատվածում անհայտ անձը կամ անձինք պատուհանով մուտք են գործել «Գլորիա» կարի ֆաբրիկայի 2-րդ հարկում գտնվող հաշվապահության սենյակ և չհրկիզվող մետաղյա պահարանից հափշտակել են խոշոր չափի գումար։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողը կամ գողերը ֆաբրիկայից հափշտակել են մոտ 18 մլն դրամ։ 

Քաղաքականություն

Պատահարներ