Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները: Համաձայն դրանց՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 80,1 տոկոսը, իսկ նրա գլխավոր մրցակից, այժմ երկրից հեռացած Սվետլանա Տիխանովսկայայի օգտին՝ 10,1 տոկոսը:

Երկրի ԿԸՀ-ն նաև մերժել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ստացված բոլոր բողոքները: Դրանք ներկայացվել էին բոլոր թեկնածուների կողմից, բացառությամբ Ալեքսանդր Լուկաշենկոյի:

Հիշեցնենք, որ Մինսկում օգոստոսի 9-ից նախագահական ընտրությունների արդյունքները դարձել են բողոքի ակցիաների առիթ: Դրանք ուղեկցվում են իրավապահների հետ բախումներով:

Քաղաքականություն

Պատահարներ