Բելառուսի քաղաքացիներին օգտագործում են որպես «թնդանոթի միս». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկրի քաղաքացիներին ու նրանց երեխաներին օգտագործում են իբրև «թնդանոթի միս»: Նա համոզմունք է հայտնել, որ բողոքի ակցիաները կազմակերպված են արտերկրից, իսկ դրանց ակտիվ մասնակիցները քրեական անցյալով անձինք են:

Լուկաշենկոն ցույցի մասնակիցներին կոչ է արել հանդարտվել և կանգ առնել, նա քաղաքացիներին դիմել է նաև փողոց դուրս չգալու կոչով:

Քաղաքականություն

Պատահարներ