Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի դեմ

Եվրամիությունը որոշել է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ՝ մարդու իրավունքների խախտման համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի աղբյուրը։

Եմ 27 երկրների արտաքին գործերի նախարարները միջոցներ կձեռնարկեն հանրապետության պաշտոնատար անձանց դեմ։ Նրանք առաջին հերթին կանդրադառնան նրանց, ովքեր պատասխանատվություն են կրում Բելառուսի քաղաքացիների նկատմամբ՝ «բռնության կիրառման» եւ մարդու իրավունքների խախտման համար:

«Կոնսենսուս կա։ Պատժամիջոցների սահմանման վերաբերյալ քաղաքական որոշում է կայացվել», - հայտնել է երկրներից մեկի պատվիրակության աղբյուրը։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կոչ էր արել ԵՄ-ին պատժամիջոցներ սահմանել Մինսկի դեմ: Նա վստահություն է հայտնել, որ Եվրամիության արտաքին գործերի նախարարների բանավեճը «հզոր աջակցություն կցուցաբերի Բելառուսում՝ ժողովրդի քաղաքացիական ազատություններին եւ ժողովրդավարության մասով»:

Օգոստոսի 9-ի երեկոյան Բելառուսի ողջ տարածքում բողոքի ակցիաներ են սկսվել՝ նախագահական ընտրությունների արդյունքներից բնակիչների դժգոհության պատճառով: Մինսկի կենտրոնում բախումներ են սկսվել ՕՄՕՆ-ի հետ։ Հանրահավաքները ճնշվում էին արցունքաբեր գազի, լուսաձայնային նռնակների, ծխագլուխների օգտագործմամբ։

Քաղաքականություն