«Հայերը ցանկանում են լքել Լիբանանը». Զարեհ Սինանյան

Օգոստոսի 9-11-ը ՀՀ կառավարության պատվիրակությունը եղել է Լիբանանում՝ Հայաստանից մարդասիրական օգնություն հասցնելու և տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով։

 

«Օգնությունը բաղկացած էր երեք ինքնաթիռ բեռից։ Առաջին և երրորդ ինքնաթիռները նախատեսված են եղել Լիբանանի կառավարության և ընդհանրապես ժողովրդի համար, իսկ երկրորդ ինքնաթիռը կոնկրետ նախատեսված էր լիբանանահայ համայնքի համար: ՀՀ կառավարության պատվիրակությունը այցելության ընթացքում հանդիպումներ է ունեցել մի խումբ հայրենակիցների, հոգևոր առաջնորդների, տարբեր կուսակցություններ և մշակութային հաստատություններ ներկայացնող հայերի, լիբանանահայ մամուլի բոլոր միջոցների ներկայացուցիչների հետ և այլն։ Կարիքները գնահատող փաստահավաք խմբի հետ այցելել են պայթյունից տուժած անհատների տները՝ ծանոթանալու կորուստներին: Մեր հոգևոր առաջնորդների հետ հանդիպման ընթացքում հետևյալ պատգամն էր մեզ փոխանցվում, որ համայնքը վերականգնվելու է և այս ամենն անցողիկ է։

 

 Բացահայտ էր մարդկանց խուճապային տրամադրությունը և ցանկությունը՝ լքել Լիբանանը, իսկ մեծ մասի մոտ գալ Հայաստան։ Բայց խնդիրն իրականում շատ բարդ է, որովհետև մարդիկ, ունենալով նույնիսկ այս ցանկությունը, ֆիզիկապես չեն կարող գալ․ բանկային այս սահմանափակումների արդյունքում իրենք չեն կարող բանկից իրենց գումարը հանել, տնտեսական լուրջ ճգնաժամի պատճառով չեն կարողանում վաճառել բնակարանները, բիզնեսը։ Իսկ դրանք այն գումարներն էին, որն իրենք նախատեսում էին որպես հիմք իրենց հաջորդ հանգրվանը կերտելու համար»,- այս մասին այսօր՝ լրարողների հետ զրույցում հայտնեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

 


 

Քաղաքականություն

Պատահարներ