ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ՆԱՍԱ-ն հրապարակել է Մարսի մակերևույթը բացահայտող ամենատպավորիչ լուսանկարների շարքը

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) Mars Reconnaissance Orbiter տիեզերական զոնդի գործունեության 15-ամյակի կապակցությամբ հրապարակել է Մարս մոլորակի ամենատպավորիչ լուսանկարների շարքը, որոնք արվել են զոնդի կողմից:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 15 տարի առաջ տիեզերք արձակվելուց ի վեր Mars Reconnaissance Orbiter-ն ամբողջովին փոխել է մասնագետների ունեցած պատկերացումները հեռավոր «Կարմիր մոլորակի», այդ թվում՝ դրա վրա տեղի ունեցող ավզամրրիկների, ջերմային տատանումների և ենթամակերևութային հանքանյութերի վերաբերյալ:

Եվ չնայած, որ զոնդն ուշագրավ գիտական հայտնագործություններ է արել, սակայն այն առավել հայտնի է հեռավոր մոլորակի մակերևույթի ցնցող լուսանկարներով, որոնք հնարավորույթյուն են տալիս  որոշակի պատկերացում կազմել դրա վերաբերյալ:

 

Քաղաքականություն

Պատահարներ