Մեր Մանեին առողջություն եմ մաղթում. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր Մանեին առողջություն եմ մաղթում: Վստահ եմ, որ պիտի շուտափույթ հաղթահարենք այս դժվարությունը նույնպես:

Համոզված եմ, որ առաջիկայում միասին դեռ շա՜տ ծրագրեր կիրականացնենք՝ հանուն մեր պետականության և հայրենիքի»:

 

Հիշեցնենք` ավելի վաղ Մանե Թանդիլյանը հյայտնել էր, որ առողջական խնդիրների պատճառով վայր է դնում պատգամավորական մանդատը: 

Քաղաքականություն