Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում. Lexus-ն ու Mercedes-ը, ավտոմեքենաները հայտնվել են դաշտում

Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Մայիսյան գյուղի խաչմերուկում բախվել են Lexus և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է, shamshyan.com- ը դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, Lexus-ն էլ՝ կողաշրջված վիճակում։ Վթարի հետևաւնքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ 

Քաղաքականություն

Պատահարներ