Սպիտակ տունը չի բացառել, որ Իսրայելն ԱՄԷ-ի օրինակով այլ երկրների հետ ևս հարաբերությունների կարգավորման մասին համաձայնություն ձեռք բերի

Իսրայելը առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ԱՄՆ-ի միջնորդությամբ և ԱՄԷ-ի օրինակով կարող է հարաբերությունների ամբողջական կարգավորման մասին համաձայնություն կնքել ևս մեկ երկրի հետ: Այս մասին հինգշաբթի Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ նախագահի խորհրդական Ջարեդ Քուշները:

«Ես մտածում եմ, որ կա շատ մեծ հավանականություն»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է ևս մեկ երկրի հետ առաջիկա ամիսներին նման համաձայնության գալ:

Իր խոսքով՝ ԱՄՆ-ն բանակցություններ է վարել մի քանի երկրների հետ, սակայն դրանք դադարեցվեց, քանի որ ԱՄԷ-ի հետ ցայտուն առաջընթաց էր նկատվել, և Վաշինգտոնը որոշեց նախ կատարել այդ քայլը: «Այդ մի քանի երկրների հետ մենք այժմ կշարունակենք երկխոսությունը»,- բացատրել է Քուշները:

Ամերիկացի նախագահի խորհրդականը նաև հավելել է, որ ԱՄԷ-ն Իսրայելի հետ համաձայնության ձեռքբերումից հետո փաստացի դառնում է ԱՄՆ-ի տարածաշրջանային ամենամոտ դաշնակիցներից մեկը: «Այդ քայլի շնորհիվ ԱՄԷ-ն միանում է ընտրյալների ակումբին և իրականում դառնում տարածաշրջանում ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցներից մեկը»,- ընդգծել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ