ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական «ORBITER-3» անօդաչուն խոցած Վարդանը զորացրվել է

23-ամյա Վարդանն այն զինվորներից է, որոնք նախորդ ամսվա տավուշյան լարված իրադրությանը զուգահեռ Արցախում ադրբեջանական հետախուզական ‹‹ORBITER-3›› անօդաչու էին խոցել։ Հուլիսի 18-ին՝ զինծառայության ավարտից ընդամենը երկու օր առաջ, սերժանտ Վարդանն իր ջոկի հետ ստացել էր իր ամենապատասխանատու առաջադրանքը։

«Մարտական հերթապահություն էինք կրում, որից հետո ստացանք խնդիր, որ գտնենք հակառակորդի անօդաչու թռչող սարքը, աշխատանքից հետո գտանք եւ հրաման ստացանք խոցելու։ Մեր հաշվարկի պետի հետ համատեղ ուժերով կարողացել ենք մեր ստացած խնդիրը հիանալի կատարել»,-  NEWS.am-ի հետ զրույցում ասել է Վարդանը։

Քաղաքականություն

Պատահարներ