ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բա խի՞ մեր տան դեմը ասֆալտ չեք անում. սեւանցի փոքրիկը՝ Փաշինյանին

Սեւան քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնի բացման արարողությունից հետո երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ կենտրոնից, մուտքի մոտ փոքրիկ տղան վազելով նետվեց վարչապետի գիրկը։

Շրջայցի ժամանակ սևանցի փոքրիկը մոտեցավ վարչապետին և ասաց, որ ուզում է նկարվել: Վարչապետը հարցրեց, թե տեղյա՞կ է՝ երբ են սկսվելու դասերը, երեխան պատասխանեց, որ սեպտեմբերի 15-ից:

Այնուհետև դպրոցականը հարց ուղղեց վարչապետին.

«Ինչո՞ւ մեր տան դեմն ասֆալտ չեն անում»:

Դրանից հետո վարչապետին ուղեկցեց իրենց փողոց:

Վայրը ճշտելուց հետո պարզ դարձավ, որ նրանց փողոցում արդեն սկսել են ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքները:

Քաղաքականություն

Պատահարներ