ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախարարը դիմել է ոստիկանություն՝ տուգանվելու համար

Այսօր Էկոնոմիկայի նախարարն իր աշխատասենյակի հարևությամբ գտնվող ասուլիսի սրահ մտավ առանց դիմակի։ Մի քանի վայրկյան անց նկատեց բացակայությունը, ներողություն խնդրեց և վերադարձավ բժշկական դիմակով։ Մամուլի ասուլիսից անմիջապես հետո դիմեցինք ՀՀ ոստիկանություն` կազմելու կանոնների խախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն և վճարելու տուգանքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։

 

«Եվս մեկ անգամ ներողություն ենք խնդրում անուշադրության արդյունքում տեղի ունեցած միջադեպի համար՝ վերահաստատելով, որ նույնիսկ մի քանի վայրկյան տևած կանոնների խախտումը չի ազատում պատասխանատվությունից»,- գրել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ