Արցախում կորոնավիրուսային վարակի 1 նոր դեպք է հաստատվել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքի բնակիչ է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր: 

 

Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբից:

 

Առողջացել է 7 քաղաքացի: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 252 մարդու մոտ, որից 243-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 8, ընդհանուր մեկուսացված է 26 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 101 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 7 813 փորձանմուշի հետազոտություն:

Քաղաքականություն