Բելառուսը Ռուսաստանին է փոխանցել մասնավոր ռազմական խմբավորման 33 ձերբակալված գրոհայիններից 32-ին

Բելառուսի իշխանությունը Ռուսաստանին է փոխանցել Վագներ մասնավոր ռազմական խմբավորման 33 ձերբակալված գրոհայիններից 32-ին: Նրանցից մեկը բելառուսական անձնագիր ունի եւ մնացել է Մինսկում:

 

Վագների գրոհայիններին Բելառուսի իշխանությունը կասկածում էր երկրում անկարգություններ հրահրելու, սպանությունների մտադրության մեջ: Նրանցից շատերն արդեն »աչքի էին ընկել» Դոնբասում եւ Սիրիայում: Լուկաշենկոն սպառնում էր նրանց արտահանձնել Ուկրաինային, սակայն ի վերջո Մոսկվայի ճնշման տակ վերադարձրեց նրանց Ռուսաստան:

Քաղաքականություն