Ճամբարակ քաղաքի «Կալեր» կոչվող հանդամասում կրակոցներ են հնչել. հարևանները վիճել են կարտոֆիլի հանդամաս մտած հորթի պատճառով. Shamshyan

Այսօր՝ օգոստոսի 15-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։10-ի սահմաններում ոստիկանւթյան Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի «Կալեր» կոչվող հանդամասում կրակոցներ են հնչել։ 

 

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվում է, որ ժամը 07։00-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Արթուր Լազարյանը իր մոտ եղած որսորդական հրացանով 2 անգամ կրակել է իրեն պատկանղ «Կալեր» կոչվող կարտոֆիլի հանդամաս մտած Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 56-ամյա Արծրուն Զազյանին պատկանող հորթ՝ «Զոզոյի» որովայնի հատվածին, ինչի հետևանքով հորթը վիրավորվել է։

 

 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Քաղաքականություն

Պատահարներ