Երևանի Ավան թաղամասի «Էվրիկա» խանութի դիմաց բախվել են Mercedes-ը, Nissan-ը, BMW-ն, Honda-ն. վերջինս կողաշրջվել է. Shamshyan

Երեկ՝ օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում Ավան վարչական շրջանում՝ «Էվրիկա» խանութի դիմաց, բախվել են Mercedes, Nissan, BMW, Honda մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Honda-ն կողաշրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

 

 

Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի 

 

Քաղաքականություն

Պատահարներ