Երևանում 28-ամյա քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել, վնասել և իրեն, և տան մյուս բնակիչներին

Օգոստոսի 15-ին, ժամը 13։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 3-րդ փողոցի տներից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպանություն գործել, վնասել և իրեն, և տան մյուս բնակիչներին։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները կանխել են քաղաքացու (ծնված 1992 թ.) ինքնասպանության փորձը։

Քաղաքականություն

Պատահարներ