Եվրախորհրդարանի 2 պատգամավորի մուտքը Բելառուս արգելվել է

Եվրախորհրդարանի՝ Բելառուսի հետ կապերի պատվիրակության ղեկավար Ռոբերտ Բեդրոնիի և Բելառուսի հարցերով Եվրախորհրդարանի զեկուցող Պյատրաս Աշուտրյավիչուսի մուտքը Բելառուս արգելվել է, հաղորդում է РИА Новости-ն:

Եվրոպացի խորհրդարանականները տարածած համատեղ հայտարարությամբ ընդգծել են, որ Բելառուսի իշխանությունների գործողությունները վկայում են երխոսության ցանկացած հնարավորությունից հրաժարվելու մասին:

«Բելառուսի ապագան որոշվում է այս օրերին: Կոչ ենք անում ԵՄ կառույցներին սկզբունքայնություն դրսևորել Բելառուսի ժողովրդի՝ ժողովրդավարական երկրում ապրելու օրինական ձգտումները պաշտպանելու և դրանց աջակցելու հարցում»,- նշված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Եվրախորհրդարանի Դեյվիդ Սասսոլին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին կոչ էր արել դադարեցնել ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ և ազատ արձակել ձերբակալվածներին:

Քաղաքականություն

Պատահարներ