Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք, մահացել է 6 մարդ

Հայաստանում օգոստոսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41495-ի:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 817 է:

 

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: 

 

Օգոստոսի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 242 է: 

 

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1059-ի:

 

Մեկ օրում առողջացածների թիվը 360 է, ընդհանուր առողջացածներինը՝ 34484, փաստացի բուժվողներինը՝ 5952 (մեկ օրում նվազել է 130-ով): 

 

Մեկ օրում արվել է 1827 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 183789 թեստ:

 

 

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 86 (կին), 68 (տղամարդ) և 70 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 242 է: 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ