Իրանում կարծում են, որ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մեկուսացած է

ՄԱԿ ԱԽ-ում Իրանի նկատմամբ զենք ներմուծման էմբարգոյի երկարացման հարցով քվեարկության արդյունքները վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ը մեկուսացած է, հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին, հաղորդում է ТАСС-ը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից առաջ քաշված բանաձևն ապօրինի է եղել և, ի վեջո, ըստ Իրանի ներկայացուցչի, այդ իսկ պատճառով մերժվել է միջազգային գործընկերների կողմից:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Իրանի նկատմամբ զենքի ներմուծման էմբարգոն երկարաձգելու՝ ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևը. կողմ են քվեարկել միայն ԱՄՆ-ը և Դոմինիկյան Հանրապետությունը, դեմ՝ Ռուսաստանն ու Չինաստանը, մնացած երկրները՝ ձեռնպահ:

Զենքի ներմուծման գործող էմբարգոյի ժամկետը լրանում է այս տարվա հոկտեմբերին:

Քաղաքականություն