Կալիֆոռնիա նահանգի Ազգային պարկի տարածքում անտառային հրդեհի մակերեսը 2 օրում եռապատկվել է

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Ազգային պարկի տարածքում չորեքշաբթի բռնկված անտառային հրդեհի մակերեսը 2 օրում եռապատկվել է՝ հասնելով 11.6 հազար հեկտարի։ Այս մասին հայտնում է NBC NEWS հեռուստաալիքը։

 

Հրդեհի դեմ պայքարում է 500 հրշեջ, 6 ինքնաթիռ, 9 ուղղաթիռ և 50 հրշեջ մեքենա։

 

Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվող Սան-Գաբրիել լեռան լանջերին հրդեհն առնվազն 3 շենք է ոչնչացրել, ևս ավելի քան 5000 տուն սպառնալիքի տակ է։ Հարյուրավոր բնակիչներ են տարհանվել։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Քաղաքականություն

Պատահարներ