Մինսկում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս մահացած ցուցարարին

Այսօր Մինսկում տեղի է ունենում ցուցարար Ալեքսանդր Տարայկովսկիի հիշատակին նվիրված բազմահազարանոց ակցիա: Տարայկովսկին մահացել է բողոքի ցույցերի ժամանակ` օգոստոսի 10-ին: Այս մասին գրում է korrespondent.net կայքը` հղում տալով Nexta Live տելեգրամյան ալիքին:
 

Հազարավոր մարդիկ ծաղիկներով եկել են Պրիտիցկիի փողոց, որտեղ ուժայինների կողմից բողոքի ակցիան ցրելու ժամանակ մահացել է Տարայկովսկին: Ընտանիքը ցուցարարին հրաժեշտ է տալիս Օլշևսկայա փողոցում, որտեղ նույնպես հազարավոր մարդիկ են գնացել:

Ակցիայի մասնակիցները խոստանում են չմոռանալ և չներել ուժայիններին:
 

Ալեքսանդրը 34 տարեկան էր, ունի 3-ամյա դուստր:
 

Լուսանկարներն` այստեղ

Քաղաքականություն