Նախարար Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի մարզում է. հանդիպում «Դիլիջան» ազգային պարկի անձնակազմի հետ

Աշխատանքային այցերի շրջանակում այցով Տավուշի մարզում եմ:

 

Այս մասին ՖԲ էջում գրառում է կատարել ու «Դիլիջան» ազգային պարկի անձնակազմի հետ հանդիպումից տեսանյութ է հրապարակել Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: 

 

«Շրջայց կկատարեմ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում, կծանոթանամ իրականացված աշխատանքներին և խնդիրներին, տեղամասերում իրականացվող վերահսկողության ու պահպանության որակին: Կծանոթանամ աշխատակազմին, կտրվեն կոնկրետ հանձնարարականներ և ցուցումներ:

Առանձնակի ուշադրություն է դարձվելու Երևան- Թբիլիսի միջպետական մայրուղու հարակից հատվածներում ապօրինի կառուցապատումներին, տեղադրված ժամանակվոր տաղավարներին, դրանց տեսքին: Կլինեն ապամոնտաժումներ», գրել է նա:

 

 

Քաղաքականություն