Ռուսաստանում սկսվում է կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությունը

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ռուսաստանում զանգվածայի պատվաստումը կարող է սկսվել այս տարվա դեկտեմբերին։ 

 

Ռուսաստանում անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 5,061 դեպք, որոնք գրանցվել են Ռուսաստանի 84 շրջաններում։


6447 մարդ առողջացել է։ Ռուսաստանում COVID-19- ից մեկ օրվա ընթացքում մահացել է 119 մարդ, իսկ ամբողջ ժամանակահատվածում` 15.617։ 

Քաղաքականություն

Պատահարներ