Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կմեկնի արձակուրդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կմեկնի արձակուրդ:

«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի օգոստոսի 24-ից սեպտեմբերի 4-ը ներառյալ»,–նշված է որոշման մեջ։

 

Փաշինյանի որոշմամբ` Սուրեն Պապիկյանի արձակուրդում գտնվելու ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կփոխարինի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

 

Քաղաքականություն