Սերենա Ուիլյամսը կխաղա Մարգարիտա Գասպարյանի հետ

US Open-ի երկրորդ շրջանում Սերենա Ուիլյամսը կխաղա ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանի հետ: Մեկնարկային մրցախաղում Գասպարյանը 3 սեթում հաղթել է Պուերտո Ռիկոն ներկայացնող Մոնիկա Պուիգին՝ 6:3, 6:7, 6:0: Այս մասին հայտնում է Bleacher Report-ը:

Հիշեցնենք, որ Սերենա Ուիլյամսը US Open-ի 5-ակի հաղթող է: 

Աշխարհի 8-րդ ռակետ Սերենա Ուիլյամսը թենիսի կանանց ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին շրջանում 7:5, 6:3 հաշվով վստահ հաղթանակ է տարել իր հայրենակից Կրիստի Անի նկատմամբ:

 

Լուսանկարում՝ Մարգարիտա Գասպարյանն է

 

Քաղաքականություն

Պատահարներ