Հայ 7 աթլետներ մեկնեցին Թուրքիա

Հայաստանի աթլետիկայի պատվիրակությունն այսօր մեկնել է Թուրքիա։ Ստամբուլում սեպտեմբերի 12-13-ին կանցկացվի Բալկանյան երկրների մինչև 20 տարեկանների  առաջնությունը։

Հայաստանի թիմը բաղկացած է յոթ մարզիկից։ Մեր աթլետները հանդես կգան հեռացատկ, եռացատկ, վազք և արգելավազք մրցաձևերում։  Սեպտեմբերի 19-20-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում կանցկացվի Բալկանյան երկրների մեծահասակների առաջնությունը: Այդ մրցաշարին կմասնակցի մեր երկրից 12 աթլետ:


 

Քաղաքականություն

Պատահարներ