Վրաստանի ՊՆ-ն կորոնավիրուսի պատճառով խստացնում է անվտանգության միջոցառումները

Վրաստանի ՊՆ-ն  որոշակի կանոններ է սահմանում` բանակում COVID-19-ի տարածումը կանխելու համար: Այդ մասին ասված է գործակալության կայքում:

Պաշտպանության  նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հինգշաբթի օրը կարգադրել է` ուժեղացնել վերահսկողությունը պաշտպանության գերատեսչությունում և երկրի պաշտպանության ուժերում:

Մասնավորապես, նախարարը հրամայել է բոլոր անցակետերում սահմանել պարտադիր ջերմաչափում, բոլոր փակ տարածքներում դիմակների պարտադիր կրում, արձակուրդ մեկնողներին մանրամասն ցուցումներ տալ անվտանգության միջոցների մասին, և այսպես կոչված,  «ռիսկի գոտիներ»՝ ճանապարհորդությունից խուսափելու մասին:
Վարակման կիզակետից վերադառնալուց հետո անձնակազմը պետք է տեղափոխվի ինքնամեկուսացման, ապա հետազոտվի կորոնավիրուսի համար:

Հնարավորության դեպքում բոլորին խորհուրդ է տրվում անցնել հեռավար աշխատանքային ռեժիմի:

Այս պահին Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 1917 դեպք, բուժվել է 1 354-ը:

Քաղաքականություն

Պատահարներ