Վրաստանն այլևս «կանաչ գոտի» չէ

Ներկայում Վրաստանում բուժում է ստանում 536 վարակակիր, 17-ի վիճակը ծանր է, 4-ինը` ծայրահեղ ծանր: Ինչպես հաղորդում է Aliq.ge-ն, տեղեկությունը հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական տնօրեն Մարինա Էզուգբայան:

Միայն վերջին օրում Վրաստանում 87 նոր դեպք է հաստատվել: Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում 23 պացիենտ է բուժվում, որոնցից մեկը`  ծանր, մեկը` ծայրահեղ ծանր վիճակում:

Էզուգբայայի գնահատմամբ` հիվանդների մեծ թիվը նշանակում է, որ երկրում կորոնավիրուսի նոր ալիք է սկսել: Ըստ մասնագետի` ներկա դրությունը հետևանք է ներքին տուրիզմի ակտիվացման և անվտանգության կանոնների անտեսման: Միաժամանակ, Վրաստանում կորոնավիրուսի նոր բռնկում է կանխատեսվում հոկտեմբեր-նոյեմբերին: Էզուգբայան հաստատել է` Վրաստանը դուրս է եկել  «կանաչ գոտուց»:  Եթե հուլիսի սկզբին  100 հազար բնակչի համար հիվանդացության ցուցանիշը 0,7 է, այսօր` 10,2 Է: Սա «դեղին»` զգուշացնող գոտին է, երբ 100 հազար բնակչի համար 10-ից 30 է ցուցանիշը:  30-ից հետո  երկրներն ու տարածաշրջանները համարվում են կարմիր գոտի:

Քաղաքականություն