Այսօր Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին ժիլետների» ցույցի ժամանակ

Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին ժիլետների» ցույցի ժամանակ: Ոստիկանության և ժանդարմերիայի աշխատակիցները Փարիզում բերման են ենթարկել 81 մարդու՝ «դեղին ժիլետների» ցույցերի մեկնարկից առաջ ստուգումների ընթացքում։

«Ձերբակալվածների թվում կան մարդիկ, որոնց մոտ հայտնաբերվել են այնպիսի իրեր, որոնք անընդունելի են ցույցերի ժամանակ», - ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ խոսքը պտուտակահանների և տափակաբերան աքցանների մասին է: Հայտնաբերվել է նաև մեկ ատրճանակ և մի քանի դանակ: Բռնագրավվել են նաև սև դիմակները, որոնցով ցուցարարները մտադիր էին փակել իրենց դեմքերը:

Օրենքը խախտելու համար արդեն տուգանվել է շուրջ 20 մարդ: Շաբաթ օրը Փարիզում թույլատրվում է երկու ցույց, երկուսն էլ պետք է տեղի ունենան քաղաքի հյուսիսային մասում:

Քաղաքականություն

Պատահարներ