Մինսկի կենտրոնում զրահամեքենաներ են բերվել ցուցարարներին դիմակայելու նպատակով

Ոստիկաններն ու զինվորական ստորաբաժանումները հավաքվում են Մինսկի կենտրոնում, որտեղ սպասվում է բողոքի հաջորդ ակցիան: Անկախության պալատի մոտակայքում նկատվել է վեց զրահամեքենաներից կազմված շարասյուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Գործակալության տվյալներով՝ բելառուսական ուժայինները մեծ ուժեր են կենտրոնացրել՝ ցուցարարներին դիմակայելու համար: Ոստիկանության հատուկ ծառայությունները շրջափակում են տարածքը մետաղալարերով:

Նշվում է, որ Մինսկի կենտրոնում՝ Օկտյաբրսկայա հրապարակի շրջագծով շարվել է ներքին զորքերի և ոստիկանության հատուկջոկատայինների շղթան:

Քաղաքականություն

Պատահարներ