ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մադրիդում հակակառավարական ակցիաներ են. մոտ 3 հազար մարդ դուրս է եկել փողոց

Մոտ երեք հազար մարդ դուրս է եկել Մադրիդի փողոցներ՝ պահանջելով վարչապետ Պեդրո Սանչեսի և կառավարության հրաժարականը: Այս մասին գրում է Euronews-ը։

 

Ցուցարարները քննադատել են կենտրոնական իշխանությունների գործողությունները կորոնավիրուսային համաճարակի և կատալոնական ճգնաժամի իրավիճակի վերաբերյալ: Ցույցն, ընդհանուր առմամբ, անցել է խաղաղ, բացառությամբ ոստիկանության հետ քաշքշուկի, որի արդյունքում ցույցի 1 մասնակից է ձերբակալվել: 

 

Իսպանիայում կորոնավիրուսի տարածման արագությունն արագ աճում է երկրում սահմանափակումների մեղմացումից հետո: Վերջին օերերին օրական նոր դեպքերի թիվը գերազանցել է 12 հազարը: 

 

Նախօրեին Կատալոնիայում Կատալոնիայի ազգային օրվա առթիվ անցկացվել են անկախության կողմնակիցների ցույցեր: Ընդհանուր առմամբ, այս գործողությունները շատ ավելի հանգիստ են անցել, քան նախորդ տարի, երբ հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին ոստիկանության և ցուցարարների բախումների արդյունքում:

Քաղաքականություն

Պատահարներ