Ալեքսեյ Նավալնին կազդուրվում է

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու առողջական վիճակն օրեցօր լավանում է: Նա արդեն կարողանում է ելնել անկողնուց: Այս մասին հայտնել են Բեռլինի «Շարիտե» կլինիկայում:

Բժիշկները հայտնել են, որ արհեստական շնչառության սարքերն ամբողջությամբ անջատել են: Նավալնու առողջական վիճակը գնալով բարելավվում է, նրա շարժունակությունն ավելացել է:

Հիշեցնենք, հետազոտությունները հաստատել էին, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ»-ով:

Քաղաքականություն

Պատահարներ