Բելառուսի քաղաքացիները ինքնուրույն պետք է գլուխ հանեն երկրում ստեղծված իրավիճակից. Պուտինը` Լուկաշենկոյին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել, որ Բելառուսի քաղաքացիները ինքնուրույն և առանց արտաքին ճնշման պետք է գլուխ հանեն երկրում ստեղծված իրավիճակից: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Պուտինը Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք կողմ ենք, որ բելառուսներն իրենք առանց արտաքին ճնշման և հուշումների՝ հանգիստ ռեժիմով և երկխոսությամբ գլուխ անեն այս իրավիճակից և գան ընդհանուր որոշման»,- ասել է ՌԴ առաջնորդը:

Վերջինս հայտարարել է, որ տրամաբանական, նպատակահարմար և պատեհաժամ է համարում Լուկաշենկոյի առաջարկը Բելառուսի Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու մասին:

ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը հավատարիմ է Բելառուսի հետ բոլոր պայմանավորվածություններին, այդ թվում և Դաշնային պետության և ՀԱՊԿ ձևաչափերում:

 

Քաղաքականություն