Կաքավաձոր գյուղի մոտ բախվել են Mitsubishi Pajero–ն և Honda Elysion-ը. 3 մարդ հոսպիտալացվել է

Սեպտեմբերի 13-ին, ժամը 23։27-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Անդրեյ Ա․) և «Honda Elysion» (վարորդ՝ Ժիրայր Յ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Մարիամ Մ․-ն և Կարինե Մ․-ն, «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Սիլվարդ Հ․-ն հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Քաղաքականություն

Պատահարներ