Վրաստանում ևս մեկ պատգամավոր է վարակվել կորոնավիրուսով

«Մեր Վրաստանը – Համերաշխության դաշինք» կուսակցության գործադիր քարտուղար, խորհրդարանական Գեդեւան Փոփխաձեի մոտ կորոնավիրուս Է հաստավել, այդ մասին կուսակցության մամուլի ծառայությունը հայտնել Է Facebook-ում: 

 

Փոփխաձեին բարձր ջեմությամբ տեղափոխել են Թբիլիսիի Հանրապետական հիվանդանոց:

 

Հիշեցնենք` օրեր առաջ կորոնավիրուս Էր հայտնաբերվել այդ նույն կուսակցության քաղաքական քարտուղար Լեւան Գոգիչաիշվիլիի եւ նրա կնոջ՝ «ՏՎ Պիրվելի» հեռուստաընկերության լրագրողուհի Վիկա Բուկիայի մոտ: Կուսակցության ղեկավարները եւ նրանք, ովքեր շփվել են ախտահարվածների հետ, գտնվում են ինքնամեկուսացման մեջ, հաղորդել Է Sputnik-ը:

Քաղաքականություն

Պատահարներ