Դատախազությունը բողոքարկել է ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանին չկալանավորելու որոշումը

Դատախազությունը ՀՀ վերաքննիչ դատարան է բողոքարկել «Փյունիկ» ակումբի ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանին չկալանավորելու մասին դատարանի որոշումը:

ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Գոռ Մալաքյանը, հիշեցնենք, մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու մեջ: Նույն արարքի կատարման մեջ մեղադրվում է նրա եղբայրը՝ Էդգար Մալաքյանը, որը սեպտեմբերի 3-ից կալանավորված է, նրա կալանավորման որոշումն էլ պաշտպանն է բողոքարկել Վերաքննիչ դատարան:

Քրեական գործը, որի շրջանակում եղբայրները մեղադրվում են, վերաբերում է օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը Կասկադում նրանց ու ոստիկանների միջեւ տեղի ունեցած վիճաբանությանը:

Քաղաքականություն