Գուտերեշը կոչ է արել չեղարկել պատժամիջոցները, որոնք խանգարում են պայքարել COVID-19-ի դեմ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդես է եկել պետությունների նկատմամաբ պատժամիջոցները, չեղարկելու օգտին, քանի որ դրանք խանգարում են կորոնավիրուսի դեմ պայքարին։  Այս մասին գրել է РИА Новости-ն։

«Մարտի 26-ին «Մեծ քսանյակ»-ի պետություններին ուղղված իմ ելույթում ես նաև կոչ արեցի չեղարկել այն պատժամիջոցները, որոնք կարող են խանգարել պետություններին համավարակի դեմ պայքարելու հարցում»,- հավելել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ