«Արայիկ, գրիր դիմում, փրկիր կյանքեր». բողոքի ակցիա. կան բերման ենթարկվածներ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան Ազգային ժողովի առջև շարունակվում է։ Ակցիայի մասնակիցները տարբեր պաստառներ ունեն՝ «Արայիկ, գրիր դիմում, փրկիր կյանքեր», «Կրթության պանդեմիա», «Արայիկ, դու չես լուսավորում, հեռացիր» և այլն։

Նշենք, որ ոստիկանները նաև բողոքի ակցիայի մի քանի մասնակիցների բերման ենթարկեցին, նրանց թվում «Կամք» հասարակական կազմակերպության նախաձեռնող Վահագն Չախալյանին։

 

Նրանք մեքենաները կայանել էին փողոցի երթևեկելի հատվածում, իրենց պահանջն էին բարձրախոսներով ներկայացնում, ինչից հետո էլ ոստիկանները մոտեցան, բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին և ևս մեկ քաղաքացու։

 

Քաղաքականություն

Պատահարներ