Արայիկ Հարությունյանը խոսեց Արսեն Ջուլֆալակյանի հայտարարությունների մասին

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, խոսելով Արսեն Ջուլֆալակյանի հայտարարությունների մասին, որոնք վերաբերում էին իր ղեկավարած նախարարությանն ու վարած քաղաքականությանը, ասաց, որ Արսենի մանդատի վայր դնելու գործընթացը դեռ չի ավարտվել ու ինքն այս պահին զերծ կմնա այդ հարցի մասին խոսելուց. «Անցած տարվա պետական չափորոշիչները դրված են հանրային քննարկման, ներկայում տեղի է ունենում առարկայական չափորոշիչների քննարկում, որն աննախադեպ է, քանի որ երբեք առարկայական չափորոշիչները նման բաց քննարկում չեն ունեցել։  Ի-դրաֆտ համարգում մենք արդեն ստացել ենք 2000 առաջարկ, քննարկումներին ներգրավված է եղել շուրջ 6000 ուսուցիչ։ Ակադեմիական շրջանակներից մենք ստացել ենք բազմաթիվ նամակներ։ Էն, որ ասում են՝ ակադեմիական շրջանակները չեն մասնակցում քննարկումներին, հերթական ապատեղեկատվությունն է»։

 

Հարությունյանը նշեց, որ այս պահին ընթանում են 8 ավագ դպրոցների հիմնովին վերակառուցում.«Մենք առաջանցիկ տեմպերով հիմա իրականացնում ենք դպրոցների շինարարությունը։ Իմ նախարարության օրոք Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի շուրջ 60 համայնքներում բացվել է 60 նախակրթարան»։

Քաղաքականություն