Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Opel-ն ու 07-ը. 4 վիրավորներից մեկը հղի կին է

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Կապուտան գյուղից դեպի Կոտայք գյուղ տանող ճանապարհահատվածում բախվել են Opel և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկը հղի կին է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2-ը «Աբովյան» բժշկական կենտրոն, 2-ը՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Քաղաքականություն

Պատահարներ