Այսուհետ ԱԺ ամբիոնից ելույթ կունենան դիմակով

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Աննա Կոստանյանը՝ ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից, փորձեց հանել դիմակը, սակայն ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը նկատողություն արեց:

Միրզոյանը հայտարարեց, որ դիմակը պետք է կրել ինչպես նիստի ողջ ընթացքում, այնպես էլ ամբիոնից ելույթ ունենալիս:

Կոստանյանը նշեց, որ չի կարող խոսել դիմակով, քանի որ շունչը կտրվում է:

«Եկեք պայմանավորվենք: Այսուհետ ամբիոնից ելույթ ունենալիս բոլորը պետք է լինեն դիմակներով»,-դիմեց Միրզոյանը գործընկերներին:

Որքան էլ որ տարօրինակ է, պատգամավորները, այդ թվում Կոստանյանն աջակցեցին նրան:

Քաղաքականություն

Պատահարներ